Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը մտածել են` ինչպես շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ

Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը մտածել են` ինչպես շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ
26.09.2018 | 11:27

Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը ստորագրած երկրները հայտարարել են, որ կազմակերպում են Թեհրանի հետ առևտրի համար վճարային նոր մեխանիզմ, որը թույլ կտա ԵՄ-ին, Ռուսաստանին ու Չինաստանին առևտուր անել Իրանի հետ` շրջանցելով Վաշինգտոնի պատժամիջոցները: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով` վճարային նոր համակարգը կօգնի եվրոպական ու համաշխարհային բիզնեսի ներկայացուցիչներին, այդ թվում` նավթային ընկերություններին, առևտուր անել Իրանի հետ` առանց ամերիկյան շուկայի ու տարադրամի: Առայժմ չի հրապարակվում` ինչպես է աշխատելու նոր մեխանիզմը: Ռեյտերը հաղորդում է, որ խոսքը կարող է լինել բարտերային համակարգի մասին, որ գործել է ԽՍՀՄ-ում սառը պատերազմի ժամանակ` իրանական նավթը կարող է փոխանակվել եվրոպական ապրանքների հետ` առանց դրամի օգտագործման: Իրանի հետ առևտրի վճարային նոր համակարգի ստեղծման որոշումը կայացվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի ներկայացուցիչների պաշտոնական հանդիպումից հետո: Շատ դիվանագետներ չեն հավատում, որ այդպիսի համակարգը իրոք կարող է գործել: Շատերը համամիտ են, որ Իրանի միջուկային համաձայնագրի անդամները ուզում են Թեհրանին հասկացնել, որ Իրանին չեն մոռացել ու ջանում են նվազեցնել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքները: Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրել են 2015-ի հուլիսին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը: 2018-ի մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել` խախտելով համաձայնագիրը և ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ: Համաձայնագրի մյուս կողմերը քանիցս հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված պայմանավորվածությունը:
BBC


Հ.Գ. ԵՄ-ն խոստանում է շարունակել նոր վճարային համակարգ ստեղծելու փորձերը, որ թույլ կտա իր ընկերություններին Իրանի հետ առևտուր անել՝ չնայած Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնմանը: Երեկ ՄԱԿ-ում ԵՄ և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ կշարունակեն վճռականորեն «պաշտպանել իրենց տնտեսվարողների ազատությունը օրինական բիզնես վարելու հարցում»:


Իրանի բարձրաստիճան ղեկավարները երբեք չեն ընդունի հանդիպումներ անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկները` ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Դրանք Թրամփի երազանքներն են, որոնք երբեք իրականություն չեն դառնա»,- ասել է Վելայաթին՝ մեկնաբանելով բարձրաստիճան ղեկավարների մակարդակով հանդիպելու և հրատապ հարցերը քննարկելու Վաշինգտոնում հնչող առաջարկները: Այաթոլայի խորհրդականը պնդել է, թե ԱՄՆ-ին չի հաջողվի զրոյի հասցնել Իրանից հում նավթի արտահանումը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է. «Ես նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպելու ծրագրեր չունեմ: Ապագայում հնարավոր է: Ես վստահ եմ, որ նա, անկասկած, հիանալի մարդ է»: Օգոստոսի վերջին նա ասում էր, որ Վաշինգտոնի գործողությունները Իրանում կառավարության տապալմանը կարող են հանգեցնել:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Դոնալդ Թրամփի ելույթի մեժ մասը նվիրված էր Իրանի հետ հարաբերություներին: «Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին մեկուսացնել Իրանի վարչակազմը, քանի դեռ նա շարունակում է իր ագրեսիան: Իրանի ղեկավարները շարունակում են քաոս, մահ և ավերածություններ տարածել: Նրանք չեն հարգում իրենց անմիջական հարևաններին, այլ պետությունների ինքնիշխանության սկզբունքը: Փոխարենը Իրանի ղեկավարները թալանում են երկրի ռեսուրսները` գնալով ինքնահարստացման ճանապարհով: Իրանի ժողովուրդն իրավացիորեն վրդովված է, որ իր ղեկավարները երկրի հարստությունը հանդիսացող միլիարդավոր դոլարներ են թալանել»` հայտարարեց նա: Խոսելով սիրիական խնդրից` Թրամփը կրկին կենտրոնացավ Իրանի հարցի շուրջ: Նրա կարծիքով` Սիրիայում խաղաղ կարգավորման որևէ տարբերակ չի կարող գործել, եթե չի լուծում Թեհրանի միջամտության հարցը սիրիական պետության ներքին գործերին:
Մնում է սպասել Հասան Ռուհանիի ելույթին ու պատասխանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ